Ինտերն ու Ատլետիկոն հետաքրքրված են Բելգիայի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկի ծառայություններով
Բելգիական «Գենկի» կենտրոնական հարձակվող Պոլ Օնուաչուն, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, նիգերիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերն» ու «Ատլետիկո Մադրիդը»։
Աղբյուրի փոխանցմամբ` մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է այնպիսի հարձակվող ձեռք բերել, ում որակները տարբերվում են «հնկդացիների» կազմում հանդես եկող հարձակվողներից։
«Ինտերն» էլ 27-ամյա հարձակվողի միջոցով ցանկանում է փոխարինող ունենալ Էդին Ջեկոյի համար, քանի որ 35-ամյա հարձակվողը չի կարող մշտապես նույն թարմությամբ հանդես գալ։
Բացի դրանից, Օնուաչուն, իր հասակի շնորհիվ (201 սմ), խաղային որակներով նմանություն ունի բոսնիացի հարձակվողին։
Հաղորդվում է, որ «Գենկը» Օնուաչուին պատրաստ է վաճառել 25 մլն եվրոյի դիմաց։
Նշենք, որ նիգերիացի հարձակվողը Բելգիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 9 խաղում դարձել է նույնքան գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բելգիական Պրո Լիգա, Բելգիայի առաջնություն, Գենկ, Դիեգո-Սիմեոնե, Էդին-Ջեկո, Ինտեր, Պոլ Օնուաչու, տրանսֆերներ