Օբամեյանգի եղբայրն ատրճանակը պահել է գլխի ուղղությամբ և կրակել Instagram-ի live-ի ժամանակ🎥
Նախկին ֆուտբոլիստ Վիլիամ-Ֆիլս Օբամեյանգը կամ Վիլի Օբամեյանգը, ով «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ավագ եղբայրն է, վերջերս Պիեր-Էմերիկի հետ Instagram-ի իր օգտահաշվում ուղիղ եթեր էր մտել։
Live-ի ընթացքում 33-ամյա նախկին ֆուտբոլիստն ինչ-որ երաժշտության տակ պարում էր, ինչից հետո նրա ձեռքին հայտնվում է ատրճանակ։ Վիլին այն լիցքավորում է, պահում է գլխի ուղղությամբ և դիտավորյալ կրակում բարձր։
Հետաքրքիր է, որ Պիեր-Էմերիկ Օբամեյանգն այդ պահին զարմացել է, ժպտացել և եղբորն անվանել «տարօրինակ»՝ հետևելով կատարվածին էկրանից այն կողմ։
Վիլի Օբամեյանգը, ինչպես Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, «Միլանի» մարզադպրոցի սան է և հանդես եկել է աջ պաշտպանի դիրքում, սակայն միլանյան կումբի կազմում անցկացրել է ընդամենը 1 պաշտոնական հանդիպում։
Վիլի Օբամեյանգը «Միլանի» կազմում իր միակ պաշտպոնական հանդիպումն անցկացրել է 2007 թվականի դեկտեմբերի 20-ին, երբ «ռոսոներիները» Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում սեփական դաշտում 1։2 հաշվով պարտվեցին «Կատանիային», իսկ Օբամեյանգը մասնակցեց միայն առաջին խաղակեսին։
Հետագայում Վիլի Օբամեյանգը հանդես է եկել նաև «Էյպեն» (Բելգիա), «Մոնցա» (Իտալիա), «Կիլմարնոկ» (Շոտլանդիա), «Սապինս» (Գաբոն), «Սենթ-Էտիեն Բ» (Ֆրանսիա), ինչպես նաև գերմանական ցածր լիգաներից մեկում հանդես եկող «Կրեյ» ակումբում։ Նա եղել է նաև Գաբոնի հավաքականի անդամ, որի կազմում անցկացրել է 5 հանդիպում, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2016 թվականի հունիսին։
# Արսենալ, Գաբոնի հավաքական, Միլան, Մոնցա, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, Վիլի Օբամեյանգ