Քրիստիան Էրիկսենը ծանր վնասվածք է ստացել🎥
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ծանր վնասվածք է ստացել` շարքից դուրս մնալով 3-4 ամսով։
Ինչպես հայտնում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը, դանիացի ֆուտբոլիստն Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Ռեդինգի» դեմ կայացած խաղում (3:1) ոտնաթաթի վնասվածք է ստացել Էնդի Քերոլի կոպիտ սահանկումից հետո, ով այդ դրվագում պատժվել է կարմիր քարտով։
Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ 30-ամյա ֆուտբոլիստը դաշտ կվերադառնա միայն ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին, իսկ վատագույն դեպքում ընթացիկ մրցաշրջանում այլևս չի օգնի մանկունյական ակումբին։
Հավելենք, որ Քրիստիան Էրիկսենն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 31 հանդիպման` դառնալով 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էնդի Քերոլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռեդինգ, Քրիստիան-Էրիկսեն