Քեյնը փրկեց Բավարիայի դեմքը` 90+1-րդ րոպեին հաղթանակ պարգևելով Լայպցիգի դեմ խաղում 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Բավարիան» Մյունխենում մրցեց «Լայպցիգի» դեմ։
Համառ պայքարում ընթացած խաղում Թոմաս Տուխելի թիմը հաղթեց 2:1 հաշվով։
«Ռեկորդ մայսթերի» թիմից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը` իր թիմին հաղթանակ պարգևելով 90+1-րդ րոպեին։
Անգլիացի հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է արդեն 27 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Ցլերի» միակ գոլը խփեց Բենյամին Շեշկոն։
Հավելենք, որ «Բավարիան» ընդհատեց բոլոր մրցաշարերում երեք անընդմեջ պարտությունների շարքը։
Այս հաղթանակից հետո մյունխենյան ակումբը վաստակեց 53 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Առաջատարը «Բայերն» է` 61 միավորով։ «Լայպցիգը», 40 միավորով, 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Բենյամին Շեշկո, Բունդեսլիգա, Թոմաս ՏՈւխել, Լայպցիգ, Հարի Քեյն