Քեզ համար, Հայաստան! Փյունիկը հիանալի խաղով հաղթեց Սլովանին🎥

Քեզ համար, Հայաստան! Փյունիկը հիանալի խաղով հաղթեց Սլովանին🎥

15/09/2022 - 22:36

Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրում H խմբի շրջանակում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մրցեց Սլովակիան ներկայացնող «Սլովանի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հիմնականում հավասար պայքարում «Փյունիկը» կարողացավ ավելի լավ իրացնել իր գոլային պահերն ու հաղթել 2:0։

Եղիշե Մելիքյանի թիմին հաղթանակ պարգևեցին 35-րդ ու 37-րդ րոպեներին խփված գոլերը, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին համապատասխանաբար Արտակ Դաշյանն ու Յուսուֆ Օտուբանջոն։

Նշենք, որ «Փյունիկը» դարձավ առաջին հայկական ակումբը, որը հաղթանակ է տոնել եվրագավաթային որևէ մրցաշարի խմբային փուլում։

Հավելենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Ժալգիրիս» 0:1 «Բազել»

2-րդ տուրից հետո H խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. «Բազել» – 6 միավոր
  2. «Փյունիկ» – 3 միավոր
  3. «Ժալգիրիս» – 1 միավոր
  4. «Սլովան» – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023