Փյունիկն ու Շերիֆը համառ պայքարում չպարզեցին հաղթողին
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մրցեց Մոլդովան ներկայացնող «Շերիֆի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերն այդպես էլ չգտան մրցակցի դարպասը տանող ճանապարհը. հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին` Տիրասպոլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Շերիֆ, Փյունիկ