«Փյունիկը» պայմանագիր կկնքի «Ուրալի» պատմության լավագույն ռմբարկուի հետ
«Փյունիկն», ամենայն հավանականությամբ, պայմանագիր է կնքելու Եկատերինբուրգի «Ուրալի» նախկին կիսապաշտպան Էրիկ Բիկֆալվիի հետ, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Ռուսական ակումբը սոցցանցերում արդեն հաստատել է, որ 36-ամյա ֆուտբոլիստը հեռացել է թիմից։
Ռումինացի կիսապաշտպանն «Ուրալում» հանդես էր գալիս 2017 թ. հունվարից, 227 խաղում խփել 61 գոլ, կատարել 22 ասիստ։ Բիկֆալվին ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է և երկրորդ ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը։ Նա Ռումինիայի հավաքականի կազմում 9 խաղում 1 գոլ է խփել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Էրիկ Բիկֆալվի, հայկական-ֆուտբոլ, ՀՊԼ, Ուրալ, ՌՊԼ, տրանսֆերներ, Փյունիկ