Փյունիկը հյուրընկալվելիս ջախջախիչ հաշվով պարտություն կրեց Ցրվենա Զվեզդայից🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը»` Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում, մրցեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ։
Ցավոք, Եղիշե Մելիքյանի թիմը ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին` պարտվելով 0:5 հաշվով։
Սերբական ակումբի կազմից փայելց 23-ամյա գանացի հարձակվող Օսման Բուկարին, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Քինգս Կանգվան ու Շտեֆան Միտրովիչը։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին` Երևանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դեյան Ստանկովիչ, Եղիշե Մելիքյան, Չեմպիոնների-լիգա, Ցրվենա Զվեզդա, Փյունիկ