Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը մեկնարկեց հաղթանակով🎥
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 7-ի մրցումային օրը պայքարն սկսեց նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալաստյանը (67 կգ)։
Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Գալստյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց էկվադորցի Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյի հետ և հաղթեց 3:2 հաշվով։
27-ամյա ըմբիշը պայքարը շարունակելու է քառորդ եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Սլավիկ Գալստյան, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր