Փարիզ-2024. Մեկնարկում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը
Այսօր` հուլիսի 26-ին, պաշտոնապես կմեկնարկեն 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը։ Քառամյակի գլխավոր իրադարձությունը տեղի է ունենալու Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։
Օլիմպիական միջազգային կոմիտեն 2017 թ. սեպտեմբերի 13-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում կազմակերպության 131-րդ կոնգրեսի ժամանակ Փարիզին շնորհեց Օլիմպիական խաղերն ընդունելու և անցկացնելու իրավունքը։ Փարիզը Լոնդոնից հետո միայն երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամ է ընդունելու Օլիմպիական խաղերը։ Խաղերի գլխավոր ստադիոնը լինելու է «Ստադ դե Ֆրանսը», իսկ Ֆրանսիայի կառավարությունն այն կազմակերպելու համար ծախսել է ավելի քան 8 միլիարդ եվրո։
Բացման արարողությունն առաջին անգամ անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Փարիզի գլխավոր գետի` Սենայի ամբողջ երկայնքով։

Օլիմպիական խաղերին մասնակցելու է 10500 մարզիկ` ՄՕԿ-ի անդամ 206 երկրից։ Մարզիկները ներկայանալու են 32 սպորտաձևում։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համեմատ` ցանկում ավելացել են բրեյք-դանսը, սպորտային մագլցումը, սքեյթբորդինգն ու սերֆինգը։
Փարիզի Օլիմպիական խաղերի բոլոր մարզաձևերը.
- Ակադեմիական թիավարություն
- Բադմինտոն
- Բասկետբոլ
- Բռնցքամարտ
- Բրեյք-դանս
- Ըմբշամարտ
- Հեծանվասպորտ
- Ջրային մարզաձևեր
- Վոլեյբոլ
- Հանդբոլ
- Գոլֆ
- Թիավարություն
- Սպորտային մարմնամարզություն
- Ձյուդո
- Ձիավարություն
- Աթլետիկա
- Սեղանի թենիս
- Առագաստային սպորտ
- Ռեգբի-7
- Սերֆինգ
- Սքեյթբորդինգ
- Ժամանակակից հնգամարտ
- Սպորտային մագլցում
- Հրաձգություն
- Նետաձգություն
- Թենիս
- Եռամարտ
- Թեքվանդո
- Ծանրամարտ
- Սուսերամարտ
- Ֆուտբոլ
- Խոտի հոկեյ

Խաղարկվելու է մեդլաների ընդհանուր 329 հավաքածու, ինչը տասով ավելի քիչ է, քան Տոկիոյում էր։

Հայաստանը տարվա գլխավոր իրադաձությանը մասնակցելու է 15 մարզիկով.
- Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 97 կգ)
- Մալխաս Ամոյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 77 կգ)
- Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ, 57 կգ)
- Վազգեն Թևանյան (ազատ ոճի ըմբշամարտ, 65 կգ)
- Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 67 կգ)
- Անդրանիկ Կարապետյան (ծանրամարտ, 89 կգ)
- Գարիկ Կարապետյան (ծանրամարտ, 102 կգ)
- Վարազդատ Լալայան (ծանրամարտ, +109 կգ)
- Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, հենացատկ)
- Վահագն Դավթյան (սպորտային մարմնամարզություն, օղակներ)
- Էլմիրա Կարապետյան (հրաձգություն)
- Դավիթ Չալոյան (բռնցքամարտ, +92 կգ)
- Արթուր Բարսեղյան (ազատ ոճի լող,100 մ)
- Վարսենիկ Մանուչարյան (լող, բաթերֆլայ, 100 մ)
- Երվանդ Մկրտչյան (աթլետիկա, 800 մ վազք)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
