Փարիզ-2024. Հայաստանը ներկայացնող մարզիկների ելույթների ժամանակացույցը
Այսօր` հուլիսի 26-ին, պաշտոնապես մեկնարկում է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը։
Հայաստանը տարվա կարևորագույն մարզական իրադարձությանը ներկայանալու է 15 մարզիկով։ Այժմ ներկայացնում ենք նրանց ելույթների ժամանակացույցը։
Հուլիսի 27
Արթուր Դավթյան (մարմնամարզիկ) – հենացատկ, որակավորման փուլ
Վահագն Դավթյան (մարմնամարզիկ) – օղակներ, որակավորման փուլ
Էլմիրա Կարապետյան (հրաձիգ) – 10 մ, օդամղիչ ատրճանակ, որակավորման փուլ
Վարսենիկ Մանուչարյան (լողորդ) – բաթերֆլայ, 100 մ
Հուլիսի 28
Էլմիրա Կարապետյան – հավանական եզրափակիչ` որակավորման փուլը հաղթահարելու դեպքում
Հուլիսի 29
Դավիթ Չալոյան (բռնցքամարտիկ) – +92 կգ քաշային կարգ, առաջին մենամարտ
Հուլիսի 30
Արթուր Բարսեղյան (լողորդ) – ազատ ոճ, 100 մ
Օգոստոսի 4
Արթուր Դավթյան և Վահագն Դավթյան – հավանական եզրափակիչ` որակավորման փուլը հաղթահարելու դեպքում
Օգոստոսի 6
Մալխաս Ամոյան (ըմբիշ) – հունահռոմեական ոճ, 77 կգ
Սլավիկ Գալստյան (ըշբիշ) – հունահռոմեական ոճ, 67 կգ
Արթուր Ալեքսանյան (ըմբիշ) – հունահռոմեական ոճ, 97 կգ
Օգոստոսի 7
Մալխաս Ամոյան – հավանական մեդալային գոտեմարտ
Սլավիկ Գալստյան – հավանական մեդալային գոտեմարտ
Արթուր Ալեքսանյան – հավանական մեդալային գոտեմարտ
Երվանդ Մկրտչյան (աթլետ) – 800 մ վազք, որակավորման փուլ
Օգոստոսի 8
Արսեն Հարությունյան (ըմբիշ) – ազատ ոճ, 57 կգ
Օգոստոսի 9
Արսեն Հարությունյան – հավանական մեդալային գոտեմարտ
Անդրանիկ Կարապետյան (ծանրորդ) – 89 կգ
Օգոստոսի 10
Գարիկ Կարապետյան (ծանրորդ) – 102 կգ
Վարազդատ Լալայան (ծանրորդ) – +102 կգ
Վազգեն Թևանյան (ըմբիշ) – ազատ ոճ, 65 կգ
Օգոստոսի 11
Վազգեն Թևանյան – հավանական մեդալային գոտեմարտ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրանիկ Կարապետյան, Արթուր Ալեքսանյան, Արթուր Բարսեղյան, Արթուր Դավթյան, Արսեն Հարությունյան, Գարիկ Կարապետյան, Դավիթ Չալոյան, Երվանդ Մկրտչյան, Էլմիրա Կարապետյան, Մալխաս Ամոյան, Սլավիկ Գալստյան, Վազգեն Թևանյան, Վահագն Դավթյան, Վարազդատ Լալայան, Վարսենիկ Մանուչարյան, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր