Րայթ. «Ռոնալդուն մոտենում է գնդակին և ոչինչ տեղի չի ունենում. նրա տուգանայինները կարծես միֆ լինեն»
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Բելգիայի ընտրանուն և լքեց պայքարը։
Վերջին շրջանում Կրիշտիանու Ռոնալդուն ոչ մի կերպ չի կարողանում գոլի հեղինակ դառնալ տուգանային հարվածի իրացումից հետո, ինչը լուրջ քննարկումների առիթ է դարձել։ Բելգիացիների դեմ խաղում էլ 36-ամյա հարձակավողն երկու անգամ իրարցեց տուգանային հարված, սակայն ապարդյուն։
«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Յան Րայթը մեկնաբանել է, թե ինչպես է պորտուգալացի ֆուտբոլիստն իրացնում տուգանային հարվածները.
«Իրականում քանի՞ գոլ է Ռոնալդուն խփել տուգանայինների իրացումից հետո։ Ես մի տեղ կարդացի, որ նա 50 փորձից միայն 1 դեպքում է գոլի հեղինակ դարձել։ Նրա իրացրած տուգանային հարվածները կարծես միֆ լինեն։ Ռոնալդուն մոտենում է գնդակին և ոչինչ էլ տեղի չի ունենում։
Տիբո Կուրտուան բավական ժամանակ ուներ, որպեսզի Ռոնալդուի հարվածից հետո տեսներ գնդակի ընթացքը։ Գումարած` դա Ռոնալդուն է, ով հազվադեպ է դառնում գոլի հեղինակ տուգանայինի իրացումից հետո»,- եզրափակել է անգլիացի նախկին ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, ԵՎՐՈ-2020, Կրիշտիանու-Ռոնալդու, Յան Րայթ, Պորտուգալիայի հավաքական