Տրաորեն արդեն ավելի շատ ասիստ է կատարել, քան Վուլվզի կազմում անցկացրած նախորդ 64 խաղերում
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:2 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Նապոլիի» նկատմամբ` դուրս գալով մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Կատալոնական ակումբի կազմից այդ հանդիպմանը մասնակցեց նաև Ադամա Տրաորեն, ով 8-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Ժորդի Ալբային։
26-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանասի» շարքեր վերադառնալուց հետո արդեն կատարել է շատ գոլային փոխանցում, քան «Վուլվերհեմպտոնի» կազմում անցկացրած նախորդ 64 խաղերում։
Տրաորեն «Բարսայի» կազմում անցկացրած 5 խաղում կատարել է 4, իսկ «Վուլվզի» կազմում անցկացրած վերջին 64 խաղերում` 3 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ Ադամա Տրաորեն «կապտանռնագույնների» կազմում հանդես է գալիս վարձավճարով, որի ավարտից հետո «Բարսելոնան» կարող է 30 մլն եվրոյի դիմաց գնել նրա ամբողջական տրանսֆերային իրավունքները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադամա Տրաորե, Բարսելոնա, Եվրոպա-լիգա, Նապոլի, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ