Տորինոն միավորներ է փախցնում Նապոլիից 🎥
Իտալական Ա սերիայի 14-րդ տուրում լավագույն եռյակում հանգրվանած «Նապոլին» սեփական հարկի տակ ոչ ոքի (1:1) արդյունք է գրանցում ետնապանհերից «Տորինոյի» դեմ խաղում և դուրս է մղվում լավագույն եռյակից։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո խաղի հաշիվը բացվում է 56-րդ րոպեին։ Անկյունայինի խաղարկումից հետո գեղեցիկ գոլի հեղինակ է դառնում թուրինյան ակումբի պաշտպան Արմանդո Իցցոն՝ 0։1։
«Նապոլիին» հաջողվում է փրկվել միայն խաղավերջում։ 90+2-րդ րոպեին ոչ պակաս գեղեցիկ հարվածով խաղի հաշիվը հավասարեցնում է տանտերերի հարձակման առաջատար Լորենցո Ինսինյեն՝ 1։1։
Այս խաղից հետո Գատուզոյի սաները վաստակում են 25 միավոր և մրցաշարային աղյուսակում նահանջում են՝ ժամանակավորապես հանգրվանելով 5-րդ հորիզոնականում։
Համեստ «Տորինոն» վաստակում է 1 միվոր և 14 տուրերից հետո իր միավորների քանակը հավասարեցնում է 8-ի։ Սա Ա սերիայի ընթացիկ առաջնության վատագույն արդյունքն է։ Այսպես շարունակելու դեպքում թիմը կլքի Ա սերիան։
# Ա Սերիա, Լորենցո Ինսինե, Նապոլի, Ջենարո Գատուզո, Տորինո