Տոտենհեմը պայմանագիր է առաջարկել Լայպցիգի ավագին
Գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիթցերը շուտով կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»։
Ինչպես հաղորդում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, անգլիացիները ավստրիացուն առաջարկել են պայմանագիր մինչև 2025 թվականը։ «Տոտենհեմը» շուտով կսկսի բանակցությունները «Լայպցիգի» հետ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։
Ավելի վաղ հաղորդվել էր, ար անձամբ Զաբիթցերը համաձայն է տեղափոխվել Լոնդոնյան ակումբ։
Ֆուտբոլիստը Բունդեսլիգայի շրջանակում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
# Բունդեսլիգա, Լայպցիգ, Մարսել Զաբիթցեր, Տոտենհեմ, տրանսֆերներ