Տոտենհեմը հիասքանչ խաղով ջախջախեց Էվերտոնին` մոտենալով եվրագավաթային գոտուն🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի վերջին խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Էվերտոնի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում Անտոնիո Կոնտեի թիմն ուներ տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ «խցնանները» մրցակցին ջախջախեցին 5:0 հաշվով։
Լոնդոնյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկական անգամ աչքի ընկան Հին Մին Սոնն ու Սերխիո Ռեգիլոնը, իսկ «Էվերտոնի» պաշտպան Մայքլ Քինը գրավեց սեփական դարպասը։
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» վաստակեց 45 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, սակայն էականորեն մոտեցավ եվրագավաթային գոտուն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ տեղում գտնվող «Արսենալին» զիջում է 3 միավոր։
«Էվերտոնը», Պրեմիեր լիգայի շրջանակում կրելով 3-րդ անընդմեջ պարտությունը, 22 միավորվ, 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԱՊԼ, Էվերտոն, Հարի Քեյն, Հին Մին Սոն, Մայքլ Քին, Սերխիո Ռեգիլոն, Տոտենհեմ, Ֆրենկ-Լեմպարդ