Տոտենհեմը, կարծես թե, մեկ խաղակեսի ընթացքում լուծում է ողջ դիմակայության հաղթողի հարցը 🎥
Եվրոպա լիգայի 1/16 փուլի շրջանակում «Տոտենհեմը» արտագնա խաղում ուժերը չափեց ավստրիական «Վոլֆսբերգերի» դեմ։
Կարելի է ասել, որ Ժոզե Մոուրինիոյի սաներն արդեն առաջին կեսում լուծեցին հանդիպման հաղթողի հետ կապված բոլոր հարցերը, քանի որ մինչ ընդմիջման գնալը 3 անպատասխան գնդակ ուղարկել ավստրիական թիմի դարպասը։
Նախ՝ 13-րդ րոպեին Գարեթ Բեյլը գոլային փոխանցում կատարեց դեպի Հին Մին Սոնը, ով էլ բացեց խաղի հաշիվը, ապա 15 րոպե անց Բեյլն արդեն ինքը գոլ հեղինակեց՝ կրկնապատկելով լոնդոնյան ակումբի առավելությունը։
34-րդ րոպեին աչքի ընկնելու հերթն արդեն «շնաձկների» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրայինն էր, ով էլ հանդիպման հաշիվը դարձրեց արդեն խոշոր։
Կողմերն ընդմիջման գնացին 0։3 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում՝ 55-րդ րոպեին, տանտերերը 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան, որն էլ դիպուկ իրացրեց Մայքլ Լիենդլը՝ կրճատելով հաշվի տարբերությունը։
Չնայած բավական երկար ժամանակ կար հաջողությունը զարգացնելու համար, սակայն տանտերերն այլևս չկարողացան հաշվի մեջ փոփոխություն մտցնել։
Դեռ ավելին՝ «Տոտենհեմը», ուներ հսկայական տարածքային առավելություն և 88-րդ րոպեին կրկին վերականգնեց 3 գնդակի առավելությունը։ Գոլի հեղինակ դարձավ Կառլոս Վինիսիուսը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 1։4։
Խաղն ավարտվեց 1։4 հաշվով «Տոտենհեմի» հաղթանակով, որը պատասխան հանդիպումից առաջ մեծ առավելություն ստացավ «Վոլֆսբերգերի» նկատմամբ։
Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին՝ Երևանի ժամանակով 21։00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, Եվրոպա-լիգա, Ժոզե Մոուրինիո, Լուկաս, Կառլոս Վինիսիուս, Հին Մին Սոն, Վոլֆսբերգեր, Տոտենհեմ