Տոտենհեմը 18-ամյա ֆուտբոլիստի համար վճարեց 41 մլն եվրո
«Տոտենհեմը» գնել է «Լիդսի» կիսապաշտպան Արչի Գրեյի տրանսֆերը, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
18-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր. այն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հունիսի 30-ը։
«Խթանները» անգլիացի կիսապաշտպանի տեղափոխության համար յորքշիրյան ակումբին վճարել են 41,25 մլն եվրո։
Արչի Գրեյը «Լիդսի» սան է, որի կազմում 52 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արչի Գրեյ, Լիդս, Տոտենհեմ, տրանսֆերներ