Տոտենհեմը 10 ֆուտբոլիստներով հաղթեց Լութոն Թաունին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի մեկնարկային խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Լութոն Թաունի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «խթանները» հաղթեցին 1:0 հաշվով։
Անգե Պոստեկօղլուի թիմին հաղթանակ պարգևեց 52-րդ րոպեին Միկի վան դե Վենի խփած գոլը։
Նշենք, որ «Տոտենհեմը» 45+4-րդ րոպեին խաղում էր 10 ֆուտբոլիստներով. Իվ Բիսուման, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» վաստակեց 20 միավոր` գլխավորելով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Լութոնը», 4 միավորով, 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգե Պոստեկօղլու, ԱՊԼ, Լութոն Թաուն, Միկի վան դե Վեն, Տոտենհեմ