Տոնի Կրոսն անցկացրեց կարիերայի վերջին հանդիպումը
Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում մրցաշարի տանտեր Գերմանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց Իսպանիային` լքելով հետագա պայքարը։
«Բունդեսմանշաֆթի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Տոնի Կրոսը։ Այդ խաղը 34-ամյա ֆուտբոլիստի համար դարձավ կարիերայում վերջինը։
Հիշեցնենք, որ դեռ այս տարվա մայիսին Կրոսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
Կրոսը Ռոստոկի «Հանզայի» մարզադպրոցի սան է։ 2006 թվականին 2,3 մլն եվրոյով տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», որի կազմում հանդես է եկել մինչև 2014 թվականն ու համալրել Մադրիդի «Ռեալի» կազմը։ Կիսապաշտպանը 2009 թ. հունվարից 2010 թ. հուլիս վարձավճարով անցկացրել է Լևերկուզենի «Բայերի» կազմում։
Կրոսի վիճակագրությունն` ըստ հանդիպումների, գոլերի ու ասիստների.
«Ռեալ» – 465 հանդիպում, 28 գոլ, 99 ասիստ
«Բավարիա» – 205 հանդիպում, 24 գոլ, 49 ասիստ
Գերմանիայի հավաքական – 114 հանդիպում, 17 գոլ, 21 ասիստ
«Բայեր» – 48 հանդիպում, 10 գոլ, 13 ասիստ
Կրոսի տիտղոսները
Աշխարհի ակումբային առաջնություն – 6x
Չեմպիոնների լիգա – 6x
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ – 5x
Լա լիգա – 4x
Իսպանիայի Սուպերգավաթ – 4x
Բունդեսլիգա – 3x
Գերմանիայի գավաթ – 3x
Աշխարհի առաջնություն – 1x
Իսպանիայի գավաթ – 1x
Գերմանիայի Սուպերգավաթ – 1x
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշխարհի առաջնություն, Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Գերմանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Լա-լիգա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ