Տոկիո-2020. Չալյանը կիսաեզրափակչում է
Տոկիո-2020-ի շրջանակում, մինչև 77 կգ քաշային կարգում, իր հաջորդ գոտեմարտն անցկացրեց Կարապետ Չալյանը ։
Մեր մարզիկը 1/4 եզրափակչի շրջանակում մրցեց ռուս Ալեքսանդր Չեխիրկինի դեմ։
Ծանր պայքարում ընթացած գոտեմարտում` Չալյանը հաղթեց 2:1 հաշվով ու նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր։
Կիսաեզրափակչի շրջանակում մեր մարզիկը կմրցի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մահմուդովի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Կարապետ Չալյան, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր