Տոկիո-2020. Արսեն Հարությունյանը լքել է պայքարը
Տոկիո-2020-ը քիչ-քիչ մոտենում է ավարտին։
Օգոստոսի 4-ին մինչև 57 կգ քաշային կարգում պայքարն սկսեց նաև ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը։
1/8 եզրափակիչում մեր ըմբիշը մրցեց Մոնղոլիան ներկայացնող Բեխբայար Էրդենեբաթի դեմ և, ցավոք, պարտվեց 1:6 հաշվով։
Էրդենեբաթն էլ 1/4 եզրափակիչում 1:5 հաշվով պարտվեց իրանցի Ռեզա Աթրինաղարչիի, ինչի պատճառով Արսեն Հարությունյանը դուրս մնաց պայքարից և չի կարող պայքարել բրոնզե մեդալի համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Հարությունյան, Ըմբշամարտ, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր