Տեսադարան N24․ Ռեալ – Բարսելոնա?
Ուղիղ երեք տարի առաջ այս օրը՝ 2017 թվականի ապրիլի 23-ին, կայացել է Էլ կլասիկոների պատմության ամենադրամատիկ հանդիպումներից մեկը։
Իսպանական Լա լիգայի 2016/17 մրցաշրջանի 33-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր հավերժ մրցակից «Բարսելոնային»։ Այդ հանդիպումը ունեցավ դրամատիկ ավարտ, սակայն ամեն ինչ իր հերթին։
2016/17 մրցաշրջանը «Բարսելոնայի» համար բավականին հակասական ստացվեց։ Կատալոնական ակումբը նախկինի պես աչքի չէր ընկնում վառ խաղով՝ շատ խաղերում հաղթելով դժվարությամբ։ Այդ մրցաշրջանում ակումբի միակ լուսավոր կետը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում հանրահայատ Remuntada-ն էր, երբ «Բարսելոնան» ՊՍԺ-ի դեմ դիմակայության առաջին խաղում 4։0 հաշվով պարտվելուց հետո սեփական հարկի տակ 6։1 հաշվով անհավանական comeback գրանցեց։
«Ռեալի» դեմ Էլ կլասիկոյից առաջ էլ կատալոնական ակումբը ՉԼ-ի պայքարը լքեց քառորդ եզրափակիչում։ «Յուվենտուսի» դեմ պատասխան խաղում կատալոնացիները չկարողացան հերթական comeback-ը գրանցել։ Դիմակայության առաջին խաղում թուրինյան ակումբը 3։0 հաշվով գեղեցիկ հաղթանակ էր տարել, իսկ պատասխան խաղն ավարտվեց 0։0 հաշվով։
«Ռեալի» ելույթներն այդ մրցաշրջանում երկակի տպավորություն էր թողնում, քանի որ «արքայական» ակումբը Լա լիգայիում հաղթանակների մեծ մասը տանում էր բավականին դժվարությամբ, մյուս կողմից էլ ակումբը Չեմպիոնների լիգայում հանդես էր գալիս անչփափ վստահ՝ չնկատելով որևէ մրցակցի։ Ի վերջո, «Ռեալը» այդ մրցաշրջանում երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ դառնալով առաջին թիմը, որին հաջողվել է հասնել նման նվաճման։
Այդ մրցաշրջանում «Բարսելոնան» Լա լիգայի շրջանակում անընդհատ հետապնդողի դերում էր։ Այդ մրցաշրջանում կատալոնական ակումբն առաջին տեղում եղել է միայն առաջին տուրում, ինչից հետո միայն հետապնդել է իր հավերժ մրցակցին։
2016/17 մրցաշրջանի «Կապ Նոու» մարզադաշտում կայացած Էլ կլասիկոյի ժամանակ էլ «Բարսելոնան» հաղթանակն իր ձեռքից բաց էր թողել միայն մրցավարի կողմից ավելացված ժամանակում, երբ Սերխիո Ռամոսն անչափ կարևոր միավոր փրկեց «արքայական» ակումբի համար։
Մրցաշրջանի երկրորդ Կլասիկոյին թիմերը մոտենում էին երեք միավորի տարբերությամբ։ Առաջատարը «Ռեալն» էր, սակայն Մադրդիը ներկայացնող ակումբը մեկ խաղ պակաս էր անցկացրել, քանի որ դեկտմեբերին նրանք մասնակցում էին Աշխարհի ակումբային առաջնությանը, իսկ «Սելտայի» դեմ հանդիպումը հետաձգվել էր։
«Կապտանռնագույններին» չեմպիոն դառնալուվհամար անհրաժեշտ էր միայն հաղթանակ այդ խաղում, և որ «Սելտան» էլ կհաղթի «Ռեալին»։ Այդ սցենարով չեմպիոն կհռչակվեին հենց կատալոնացիները։
Սցենարի մի մասը հաջողվեց իրագործել մրցաշրջանի 33-րդ տուրում։ Իրագործել այն էլ ինչպես․ թրիլլերային սցենարով ընթացած Էլ կլասիկոյում «Բարսան» հաղթանակ կորզեց մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին։ Հաղթական գնդակը խփեց Լեո Մեսսին, իսկ խփած գնդակը տոնեց հանրահայատ ձևով։ Նա հանեց մարզաշապիկը և «Ռեալի» բազմահազարանոց երկրպագուների առջև ցուցադրեց այն։
«Ռեալի» երկրպագուները շոկի մեջ էին, լսվում էր միայն կատալոնական ակումբի փոքրաթիվ երկրպագուների ձայնը։
«Բարսելոնան» անհավանական հաղթանակ տարավ, որը, սակայն, բավարար չեղավ չեմպիոն հռչակվելու համար։ Այդ օրը «կապտանռնագույնները» միավորների քանակով հավասրվեցին «Ռեալին»։ Վերջին տուրից առաջ «Ռեալը» շաբաթվա ընթացքում հյուրընկալվեց «Սելտային»՝ հաղթելով 1։4 հաշվով։ Վերջին տուրում էլ «արքայական» ակումբը 0։2 հաշվով հյուրընկալվելիս հաղթեց «Մալագային» ՝ 33-րդ անգամ նվաճելով Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը։
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լեո Մեսսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Տեսադարան