Տեսադարան N20. Միլան – Մանչեսթեր Յունայթեդ ?
Տեսադարանի հոբելյանական 20-րդ շարքի շրջանակում ձեզ ենք ներակայցնելու 2000-ամանների հզորագույն «Միլանի» վերջին լուրջ հաղթանակներից մեկը Չեմպիոնների լիգայում։
2006/07 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում Կառլո Անչելոտիի թիմը մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ և պատասխան խաղում գեղեցիկ հաղթանակ տարավ։
Այդ տարիներին «Միլանը» ձախողվում էր Ա սերիայի խաղարկություններում, սակայն վատագույն դեպքում հասնում էր «Չեմպիոնների լիգայի» խաղարկության եզրափակիչ։ 2002/03 մրցաշրջանում միլանյան ակումբը նվաճեց բաղձալի գավաթը, 2004/05 մրցաշրջանը ստամբուլյան ողբերգությունն էր, իսկ 2006/07 մրցաշրջանում Կառլո Անչելոտիի թիմը վրեժխնդիր եղավ «Լիվերպուլի» նկատմամբ։
Այդ խաղարկության խմբային փուլում «Ռոսոներիները» բավականին հեշտ խմբում էին հայտնվել, սակայն «Լիլի», ԱԵԿ-ի և «Անդերլեխտի» դեմ խաղերում վստակեց ընդամենը 10 միավոր, բայց, միևնույնն է, առաջին հորիզոնականով դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ։
«Յունայթեդին» նույնպես բարդ խումբ չէր հասել։ Սըր Ալեքսի սաները 6 խաղից 4-ը իրենց օգտին ավարտին հասցրին՝ կրելով երկու պարտություն։ Մանկունյանցիները նույնպես հետևեցին «Միլանի» օրինակին՝ առաջին տեղով դուրս գալով փլեյ-օֆֆ։
Իտալական ակումբը մինչև կիսաեզրափակիչ հասնելը բավականին լուրջ փորձությունների ենթարկվեց։ Թվում էր՝ 1/8 եզրափակչի վիճակահանությունը բարեհաճ է գտնվել «Միլանի» նկատմամբ, սակայն «կարմրասևերը» միյան լրացուցիչ ժամանակում կարողացան կոտրել «Սելթիկի» դիմադրությունը։ Երկու հանդիպումների հիմնական ժամանակն էլ ավարտվել էր 0։0 հաշվով, իսկ պատասխան խաղի 93-րդ րոպեին Կական հաղթանակ պարգևեց իր թիմին։
1/4 եզրափակիչ «Միլանին» բաժին էր հասել «Բավարիան»։ Առաջին խաղում մյունխենյան ակումբը լուրջ դիմադրություն ցույց տվեց «Միլանին»՝ հյուրընկալվելիս ոչ-ոքի կորզելով։ Խաղն ավարտվել էր 2։2 հաշվով, իսկ Դանիել վան Բույտենը «Բավարիայի» երկրորդ պատասխան գնդակը խփել էր մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին․ այդ խաղում բելգիացի պաշտպանը դուբլ էր գրանցել իր հաշվին։ Պատասխան խաղում «Միլանը» շանս չտվեց մրցակցին՝ հաղթելով 0։2 հաշվով։
Փլեյ-օֆֆի առաջին փուլի շրջանակում «Յունայթեդը» երկու անգամ նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց «Լիլին», իսկ քառորդ եզրափակչի առաջին խաղում 2։1 հաշվով «Ռոմային» պարվելուց հետո պատասխան խաղում մրցակցին քարը քարի վրա չթողեց՝ ջախջախելով 7։1 հաշվով։
Կիսաեզրափակիչ դիմակայությունը դարձավ փորձառու ֆուտբոլիստների կողքին հանդես եկող երիտասարդների բենեֆիսը։ Հատկապես առաջին խաղում դա հիանալի արտացոլվեց, երբ Կրիշտիանու Ռոնալդուն, Ուեյն Ռունին, ինչպես նաև Կական միասին հեղինակեցին հինգ գնդակ։
Դիմակայության առաջին խաղում անգլիական ակումբն ուներ բավականին լուրջ առավելություն և կարող էր հաղթել մի քանի գնդակի տարբերությամբ, սակայն այդ օրը «Յունայթեդի» պաշտպանները մոռացել էին, որ խաղադաշտում է անհավանական տեխնիկայի տեր Կական, ով այդ խաղում հեղինակեց իր կարիերայի ամենագեղեցիկ գոլերից մեկը՝ շրջանելով «Յունայթեդի» բոլոր պաշպտաններին։
Բրազիլացի կիսապաշտպանը երկու անգամ կարողացավ գրավել Էդվին վան դեր Սարի պաշտպանած դարպասը, սակայն բավարար չեղավ, որպեսզի նվազագույնը չպատրվի միլանյան ակումբը, քանի որ երկրորդ խաղակեսում Ուեյն Ռունին դուբլի հեղինակ դարձավ՝ հաղթական գնդակը հեղինակելով մրցավարի կողմից ավելացված ժամանակում։
Պատասխան խաղում իտալական ակումբը որևէ հնարավորություն չտվեց մանկունյական ակումբին՝ հաղթելով բոլոր ասպեկտներում։ Այդ խաղում «Միլանի» կազմում բոլորը փայլուն հանդիպում անցկացրին․ Կական, Կլարենս Զեեդորֆը, Ջենարո Գատուզոն, Մասիմո Աբրոզինին, Մարեկ Յանկուլովսկին և այլք։ «Միլանը» երկու տարի անց վերադարձավ մրցաշարի եզրափակիչ։
Այս ամենին զուգահեռ՝ «Լիվերպոլը» կրկին հասավ մինչև մրցաշարի եզրափակիչ, սակայն այս անգամ չհաջողվեց կրնկել երկու տարի առաջվա վաղեմության սխրանքը․ «Միլանը» նվաճեց իր յոթերոդ Չեմպիոնների լիգայի գավաթը՝ մրցակցի նկատմամբ հասնելով ռևանշի դաժան պարտության համար։
Այդ մրցաշրջանում Կական անհավանական ֆուտբոլ էր ցուցադրում՝ Չեմպիոնների լիգայի 13 խաղում դառնալով 10 գոլի հեղինակ։ 2007 թվականի արդյունքներով Կական նվաճեց «Ոսկե գնդակը»՝ առաջ անցնելով թե՛ Կրիշտիանու Ռոնալդուից և՛ թե Լեո Մեսսիից, ինչից հետո ավելի քան 10 տարի հենց այդ երկուսն էին միայն վիճարկում այդ մրցանակը։
2007 թվականի բաղրձրունքը դարձավ այդ լեգենդար «Միլանի» վերջին ամենալուրջ հաղթանակը, ինչից հետո իտալական ակումբի մոտ խորը ճգնաժամ է սկսվել, որը մինչև հիմա էլ շարունակվում է։ Դրանից հետո «Միլանի» ամենամեծ հաջողությունը եղել է մրցաշարի քառորդ եզրափակիչ հասնելը, իսկ վերջին անգամ մրցաշարին մասնակցել է 2013/14 մրցաշրջանում։ Այդ տարի միլանյան ակումբը 1/8 եզրափակիչում երկու խաղերի արդյունքում պարվեց «Ատլետիկո Մադրիդին»։
Հ․Գ․ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար գրանցվեք VK.com սոցկայքում, որպեսզի կարողանաք հեշտությամբ դիտել հանդիպման տեսակրկնությունը։