Տեսադարան N19. Մանչեսթեր Յունայթեդ – Ռեալ?
Տեսադարանի այսօրվա շարքում մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Չեմպիոնների լիգայի 2002/03 խաղարկության քառորդ եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ» դիմակայությունը։
«Ռեալը» Չեմպիոնների լիգայի գավաթակիրն էր։ Այդ տարիներին «Ռեալը» տրանսֆերային բում էր արել ֆուտբոլային աշխարհում՝ ձեռք բերելով Լուիշ Ֆիգուին, Ռոնալդոյին, Մայքլ Օոուենին, ինչպես նաև «արքայական» ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին։ Ֆլորենտինո Պերեսը որոշել էր ստեղծել անպարտելի թիմ և մտադիր էր դառնալ առաջին թիմը, որը կպաշտպանի իր տիտղոսը։
«Մանչեսթեր Յուանթյեդն» էլ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ վերածվել էր բավականին մարտունակ թիմի և լուրջ մրցակից էր ցանկացած ակումբի համար։ «Կարմիր սատանաները» 1996/97 մրցաշրջանից սկսած նվազագույնը հասել էին մինչը քառորդ եզրափակիչ, իսկ 1998/1999 մրցաշրջանում նվաճել էր բաղձալի գավաթը։
Նախքան բուն հանդիպմանն անդրադառնալը, մի փոքր պատմենք, թե թիմերն ինչպես էին հասել մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Նախ սկսենք նրանից, որ «Ռեալը» մրցաշարի առաջին խմբային փուլը ոչ այնքան վստահ հաղթահարեց՝ 6 խաղում վաստակելով ընդամենը 9 միավոր։ Վիսենդե դել Բոսկեի սաները առաջին երկու տուրերում հաղթելուց հետո մյուս 4 խաղերից 3-ն ավարտեց ոչ-ոքի, մեկն էլ պարտվեց, սակայն առաջին տեղով դուրս եկան մրցաշարի հաջորդ խմբային փուլ։ «Արքայական» ակումբը երկու անգամ անակնկալ ոչ-ոքի խաղաց հունական ԱԵԿ-ի հետ, իսկ սեփական հարկի տակ պարտվեց «Ռոմային»։
«Մանչեսթեր Յունայթեդը», ընդհակառակը, առաջին խմբային փուլը բավականին վստահ անցկացրեց՝ 6 խաղում վաստակելով 15 միավոր։ Սըր Ալեքսի սաները նույնիսկ երկու անգամ հաղթեցին նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից «Բայերին», իսկ միակ պարտությունը կրեցին նախավերջին տուրում՝ 0։3 հաշվով հյուրընկալվելիս պարտվելով «Մաքքաբի Հայֆային»։
Մրցաշարի երկրորդ խմբային փուլում էլ «Ռեալը» շարունկեց անվստահ ելույթւների շարքը, հատկապես առաջին երկու տուրերում, երբ Դել Բոսկեի սաները վաստակել էին ընդամենը մեկ միավոր։ Նախ՝ «Ռեալը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով պարտվել էր «Միլանին», իսկ երկրորդ տուրում սեփական հարկի տակ չէր կարողացել հաղթել «Լոկոմոտիվին»․ խաղն ավարտվել էր 2։2 հաշվով։ Հետագայում «Ռեալի» մյուս 4 խաղերից 3-ն հաղթական ավարտ ունեցավ, իսկ մեկում գրանցվեց ոչ-ոքի արդյունքը, ինչն էլ թույլ տվեց «արքայական» ակումբին երկրորդ տեղով դուրս գալ մրցաշարի քառորդ եզրափակիչ։
«Յունայթեդն» էլ երկրորդ խմբային փուլը հաղթահարեց հեշտությամբ։ Անգլիական ակումբը առաջին չորս տուրերում հաղթել էր իր մրցակիցներին։ Այդ ընթացքում նրայք երկու անգամ առավելության հասան մրցաշարի ֆավորիտներից «Յուվենտուսի» նկատմամբ, մեկական անգամ էլ՝ «Բազելի» և «Դեպորտիվոյի»։ Վերջին երկու տուրերում, երբ խմբի հաղթողի հարցը լուծված էր, «Յունայթեդը» նախավերջին տուրում 1։1 խաղաց «Բազելի» հետ, իսկ վերջին տուրում 2։0 հաշվով հյուրընկալվելիս պարտվեց «Դեպորտիվոյին»։
Եվ ահա մրցաշարի քառորդ եզրափակիչում իրար դեմ բախվեցին «Յունայթեդն» ու «Ռեալը»։ Նախորդ ցույց տված արդյունքներից կարելի էր ենթադրել, որ դիմակայության ֆավորիտը «Յունայթեդն» էր, սակայն «Ռեալի» կազմում խաղում էր մեկ ֆուտբոլիստ, ով յուրաքանչյուր դժվար պահի փրկում էր իր թիմին։
Կողմերի միջև կայացած առաջին խաղում Ռաուլի դուբլի և Լուիշ Ֆիգուի գոլերի շնորհիվ «Ռեալը» լուրջ առավելություն ստացավ մրցակցի նկատմամբ և սեփական հարկի տակ հաղթեց 3։1 հաշվով։ Անգլիական ակումբի կազմում միակ գնդակը հեղինակել էր Ռուդ վան Նիստելռոյը։
Դիմակայության պատասխան հանդիպումը դարձավ Չեմպիոնների լիգայի ամենալեգենդար հանդիպումներից մեկը։ Այդ խաղում Ռոնալդոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ Դևիդ Բեքհեմը՝ դուբլի, խփվեց 7 գոլ․․․ Ինչ իմանար Բեքհեմը, որ այդ խաղը «Յունայթեդի» կազմում նրա վերջին միջազգային հանդիպումն էր, որից հետո ամռանը համալրելու էր հենց «արքայական» ակումբի շարքերը։
Այս լեգենդար հանդիպումը միանշանակ պետք է դիտել, քանի որ խաղադաշտում են եղել բազմաթիվ լեգենդար ֆուտբոլիստներ։
Հ․Գ․ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար գրանցվեք VK.com սոցկայքում, որպեսզի կարողանաք հեշտությամբ դիտել հանդիպման տեսակրկնությունը։
# Դևիդ Բեքհեմ, Լուիշ Ֆիգու, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռաուլ, Ռեալ Մադրիդ, Ռոնալդո, Սըր, Վիսենտե դել Բոսկե, Տեսադարան