Տեսադարան N11. Լացիո – Ինտեր?
Այսօր Տեսադարանի շարքում ներկայացնում ենք իտալական Ա սերիայի 2001/02 մրցաշրջանի վերջին՝ 34-րդ տուրի (այն ժամանակ Ա սերիան ներկայացնում էր 18 ակումբ) «Լացիո» – «Ինտեր»։
Այդ մրցաշրջանում չեմպիոնական անհավանական պայքար մղվեց։ Երեք թիմ մինչև վերջին տուրը հավակնում էին Սկուդետոյին։ Վերջին տուրից առաջ «Ինտերը» 69 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, «Յուվենտուսը» 68 միավորով երկրորդն էր, իսկ «Ռոման» 67 միավորով երրորդն էր։ Մրցաշրջանի գրեթե կեսում՝ շուրջ 15 տուր, մրցաշարային աղյուսակը գլխավորում էր «Ինտերը», իսկ Հեկտոր Կուպերի թիմի կազմից փայլում էր Քրիստիան Վիերին, ով այդ մրցաշրջանում դարձավ 22 գոլի հեղինակ։
Չեմպիոն դառնալու համար «Ինտերին» վերջին տուրում պարզապես պետք էր հյուրընկալվելիս հաղթել «Լացիոյին», նույնիսկ հռոմեական ակումբի երկրպագուներն էին երկրպագում «Ինտերին», քանի որ պատմականորեն միլանյան և հռոմեական ակումբների երկրպագուները բարեկամական հարաբերություններ ունեն միմյանց հետ։ Խաղի ընթացքում «Ինտերը» Քրիստիան Վիեիրիի և Լուիջի դի Բիաջոյի գոլերի շնորհիվ երկու անգամ առաջ էին անցել հաշվի մեջ, սակայն այն, ինչ եղավ հետո շատ հուզիչ էր։
# Ա-սերիա, Ինտեր, Յուվենտուս, Ռոմա, Տեսադարան