Տեներիֆեի երկրպագուները հակառասիստական ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Ինյակի Վիլիամսի?
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի առաջին հանդիմանը «Տեներիֆեն» սեփական հարկի տակ ընդունել էր «Ատլետիկ Բիլբաոյին»։ Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 3։3 հաշվով, իսկ 11 մետրանոցն հարվաշարով հաջորդ փուլ է դուրս եկել Բիլբաոն ներակայցնող ակումբը։
«Տեներիֆեի» երկրպագուները 9-րդ րոպեին իրականացրել են հակառասիստական ակցիա, որը նվիրված է եղել «Ատլետիկի» սևամորթ հարձակվող Ինյակի Վիլիամսին։
Երկրպագուները կանգնած ծափահարել են երկար ժամանակ՝ այդ կերպ ցույց տալով իրենց աջակցությունը խաղացողին։ 25-ամյա խաղացողը Լա լիգայի նախորդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղում ենթարկվել էր ռասիստական վիրավորանքների։
Երկրպագուները վանկարկել են «Ո՛չ ռասիզմին» բացականչությունը և պարզել են պաստառ, որի վրա գրված է եղել «Մենք քեզ հետ ենք»։
# Copa del Rey, Ատլետիկ Բիլբաո, Էսպանյոլ, Ինյակի Վիլիամս, Լա-լիգա, Տեներիֆե