«Վուլվզը» 90+4-րդ րոպեին թրիլերային ոչ-ոքի կորզեց «Արսենալից» 🎥
«Վուլվզը» 90+4-րդ րոպեին թրիլերային ոչ-ոքի կորզեց «Արսենալից» 🎥
19/02/2026 - 02:30

Անգլիայի 31-րդ տուրում «Արսենալը» «Մոլինյու» ստադիոնում չկարողացավ հաղթել առաջնության ակնհայտ հետնապահ «Վուլվերհեմփթոնին». գրանցվեց 2:2 հաշիվը։

«Զինագործները» Բուկայո Սակայի ու Պիերո Հինկապիի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, բայց «գայլերը» կարողացան խուսափել պարտությունից։

Նախ` 61-րդ րոպեին Ուգո Բուենոն կրճատեց հաշիվը, ապա` 94-րդ րոպեին Ռիկարդո Կալաֆիորիի ինքնագոլը ոչ-ոքի պարգևեց «Վուլվզին»։

«Արսենալը» 58 միավորով առաջին տեղում է, «Վուլվերհեմփթոնը» միայն 10 միավոր է վաստակել ու վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026