Վոլքերը Գվարդիոլային հայտնել է, որ ցանկանում է հեռանալ Ման. Սիթիից
«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Կայել Վոլքերը որոշել է հեռանալ ակումբից ու կարիերան շարունակել «Բավարիայի» կազմում։
Sky Sports Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հայտնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստն առանձնազրույց է ունեցել «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ, որի ընթացքում նա իսպանացի մասնագետին հայտնել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից։
Աղբյուրի փոխանցմամբ` «ռեկորդ մայսթերը» մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել Վոլքերի հետ, սակայն գործարքի հարցում դեռևս պաշտոնական առաջարկ չի կատարել մանկունյական ակումբին։
Նշենք, որ «Բավարիայի» ու Վոլքերի միջև պայմանագիրն ունենալու է նաև այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին», որպես Վոլքերի փոխարինող, դիտարկում է «Բավարիայի» պաշտպան Բենջամեն Պավարին ձեռք բերելու տարբերակը։
Հավելենք, որ անգլիացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից` անցկացրած 254 խաղում դառնալով 6 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Կայել Վոլքեր, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ