Հայտնի դարձավ երկրորդ ակումբը, որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա ԱՊԼ-ում

Հայտնի դարձավ երկրորդ ակումբը, որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա ԱՊԼ-ում

25/04/2021 - 11:07

Անգլիական Չեմպիոնշիփի 44-րդ տուրի շրջանակում «Վոթֆորդը» «Վիկարիջ Ռոուդ» մարզադաշտում 1։0 հաշվով հաղթեց «Միլոուլին», իսկ հաղթական գնդակը խփեց Իսմայիլա Սարը։

Այդ հաղթանակի շնորհիվ «Վոթֆորդը» վաստակեց 88 միավոր և առաջնության ավարտից երկու տուր առաջ նվաճեց Պրեմիեր լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր։ Ակումբը ներկա պահին զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, որից ցածր այլևս չի կարող նահանջել։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլ ԱՊԼ-ի ուղեգիր նվաճեց նաև «Նորվիչը», որը 93 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Այս ակումբները մեկ տարվա դադարից հետո վերադառնում են ֆուտբոլային էլիտա։

Հավելենք, որ Չեմպիոնշիփի արդյունքներով 3-6-րդ հորիզոնականները զբաղեցնող ակումբները միմյանց միջև անցկացնում են փլեյ-օֆֆ, որպեսզի պարզեն վերջին հաջողակ ակումբին, որը հանդես է  գալու Պրեմիեր լիգայում։

Ներկա պահին 3-6-րդ հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար «Բրենթֆորդը», «Բորնմութը», «Բարնսլին» և «Սուոնսին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023