Վինիսիուսը չի հրավիրվի Բրազիլիայի հավաքական
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է առաջիկա հանդիպումների համար չհրավիրել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինսիուսին, գրում է Globo-ն։
«Պենտակամպիոնները» ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական մրցաշարի 17-րդ տուրում սեպտեմբերի 5-ին կմրցեն Չիլիի, իսկ 18-րդ տուրում սեպտեմբերի 10-ին` Բոլովիայի հավաքականի դեմ։
Իտալացի մասնագետը որոշել է հանգստի հնարավորություն տալ Վինիսիուսին։ Նա հաշվի է առել նաև, որ 25-ամյա ֆուտբոլիստը Չիլիի դեմ խաղը որակազրկման պատճառով բաց է թողնելու։
Անչելոտին առաջիկա խաղերի վերջնական հայտացուցակը կհրապարակի օգոստոսի 25-ին։
Բրազիլացիներն ընտրական մրցաշարում 16 խաղից հետո 25 միավորով երրորդ տեղում են և արդեն ապահովել են տեղը Մունդիալում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Կառլո Անչելոտի, Մունդիալ-2026, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս