Տպավորություն էր, որ թիմերը պայքարում են պարտվելու համար

Տպավորություն էր, որ թիմերը պայքարում են պարտվելու համար

30/04/2021 - 11:58

Հայտնի ֆիլմի մոտիվներով` Վիլյառեալն ու Արսենալը պայքարում էին ապացուցելու, որ իրենք կարող են ավելի վատ խաղալ։ Այո, չպետք է մոռանալ, որ մրցաշրջանի ավարտն է և ուժերը սպառվում են, սակայն մեծ ֆուտբոլն ու մեծ ակումբները հենց դրանով են աչքի ընկնում, որ կարողանում են դիմանալ։

Խաղն սկսեց «դեղին սուզանավի» առավելությամբ․ Մանու Տրիգերոսը գնդակը խլեց խաղընկերոջից ու դեռ չէին հասցրել համակերպվել խաղադաշտին ու եղանակին, երմ «զինագործները» հասկացան, որ արդեն պարտվում են։

Արտետան փորձեց միջամտել խաղի ընթացքին, բայց դեռ առաջին խաղակեսում միայն երկրորդ գնդակն ընդունեց։

Կարելի է ասել երկրորդ խաղակեսը նման էր առաջինին, սակայն այդպես չէ՝ երկրորդն ավելի վատն էր։ Դեպքերի հերթականությունը հետևյալն էր․ նախ կարմիր քարտ ստացավ Դանի Սեբալյոսը (երկրորդ դեղինից հետո), Նիկոլա Պեպեն կրճատեց հաշվի տարբերությունն, իսկ հետո 10 հոգով մնացին նաև իսպանական ակումբի խաղացողները՝ պատգարակով դաշտից հեռացող Էթիեն Կապուն ստացավ երկրորդ դեղին քարտը, որը վերածվեց կարմիրի։

Ի՞նչ սպասել պատասխան հանդիպումից․ լավատես մարզասերները կցանկանան տեսնել նվազագույնը վատ խաղ, իսկ վատատեսների սպասելիքները թողնենք իրենց։

Հույս ունենանք երկու թիմերն էլ կհասկանան պահի լրջությունը և խաղադաշտ դուրս կգան գեղեցիկ ու արդյունավետ խաղ ցուցադրելու համար։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023