Վեսթ Հեմ – Արսենալ հանդիպումը կարող է հետաձգվել․ պատճառը հայտնի է
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը՝ «Վեսթ Հեմի» «Օլիմպիական» մարզադաշտի մոտակայքում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբ է հայտնաբերվել։
Սպասվում է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք «Վեսթ Հեմ» – «Արսենալ» հանդիպումը կհետաձգվի, քանի որ սակրավորների խումբը նոյեմբերի 25-ից սկսած պիտի զննեն հայտնաբերված ռումբի տարածքը։
Նոյեմբերի 23-ին նախատեսված «Վեսթ Հեմ» – «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա, քանի որ, ըստ աղբյուրի , հայտնաբերված ռումբը իրենից վտանգ չի ներկայացնում, իսկ այդ տարածքը շրջափակված է ոստիկանության կողմից։
Դեռևս վերջնական որոշում կայացված չէ «Վեսթ Հեմ» – «Արսենալ» հանդիպման վերաբերյալ, սակայն սակրավորների ժամանման հետ կարող է իրավիճակը փոխվել։
# Արսենալ, Վեսթ Հեմ