Բրեյթվեյթը հրաժարվել է տեղափոխվել ԱՊԼ-ը ներկայացնող ակումբ
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Վեսթ Բրոմվիչը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել է վարձավճարով ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթին։
Հաղորդվում է, որ առաջարկված պայմանագիրն էի մեջ ներառել է դանիացի ֆուտբոլիստին գնելու պարտադիր նախապայման։
Տրանսֆերը պետք է արժենար 15 մլն եվրո և բոնուսներ։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա հարձակվողը հրաժարվել է տեղափոխվել անգլիական ակումբ։
Բրեյթվեյթի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին։
Իսպանական Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 17 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա լիգա, Մարտին Բրեյթվեյթ, Վեսթ Բրոմվիչ