Վարդին  500-րդ խաղում իր 200-րդ գոլը խփեց` հաղթանակ պարգևելով «Լեսթերին» 🎥

Վարդին 500-րդ խաղում իր 200-րդ գոլը խփեց` հաղթանակ պարգևելով «Լեսթերին» 🎥

18/05/2025 - 20:26

«Լեսթերն» Անգլիայի Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում սեփական դաշտում մրցեց «Իպսվիչ Թաունի» դեմ։

«Աղվեսները» կարողացան հաղթել 2:0 հաշվով։

Ռուդ վան Նիստելռոյի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Ջեյմի Վարդին ու Քեյսի Մաքաթիրը։

Նշենք, որ Վարդին տնային վերջին հանդիպում անցկացրեց «Լեսթերում»։ Նա ակումբի մարզաշապիկով 500-րդ խաղում խփեց իր 200-րդ գոլը։

Անգլիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանից հետո կլքի «Լեսթերը»։

«Լեսթերը» 25 միավորով 18-րդն է, «Իպսվիչը»` 22 միավորով 19-րդը։ Երկու ակումբներն էլ դուրս են մնացել Պրեմիեր լիգայից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023