Վալենսիան իր երկու ֆուտբոլիստների ծառայություններն առաջարկել է Բարսելոնային

Վալենսիան իր երկու ֆուտբոլիստների ծառայություններն առաջարկել է Բարսելոնային

18/05/2022 - 11:01

Անցնող օրերին «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հանդիպել է «Վալենսիայի» ղեկավարության հետ` քննարկելու մի շարք տրանսֆերային հարցեր։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Լապորտան ճաշել է «չղջիկների» նախագահ Անիլ Մուրթիի և գործադիր տնօրեն Ջո Լիմի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ «Վալենսիան» «բլաուգրանային» առաջարկել է գնել թիմի կիսապաշտպան Կարլոս Սոլերին և եզրային պաշտպան Խոսե Գայային, սակայն «Բարսելոնայի» նախագահը պատասխանել է, որ, հաշվի առնելով ակումբի ֆինանսական վիճակը, ներկա պահին գործնականում անհնար է իրագործել այդ տրանսֆերները։

Հաղորդվում էր, որ, ամեն դեպքում, կատալոնական ակումբը հետաքրքրված է Սոլերի ծառայություններով, ում դիտարկում է որպես Ֆրենիի դե Յոնգի հավանական փոխարինող, եթե հոլանդացի կիսապաշտպանը տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։

Գրեթե նույն իրավիճակն է նաև Գայայի դեպքում։ «Կապտանռնագույնները» մտադիր են ամրապնդել ձախ պաշտպանի դիրքը, սակայն նրանց հիմնական նպատակը Մարկոս Ալոնսոյին («Չելսի») ձեռք բերելն է, և եթե այդ տրանսֆերը ձախողվի, ապա կվերադառնան Խոսե Գայայի տարբերակին։

Հավելենք, որ այդ դիրքի ամրապնդման հարցում «Բարսելոնայի» այլընտրանքային տարբերակներից է նաև «Սելտայի» պաշտպան Խավի Գալանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023