Ստամբուլ. Լյովա Գևորգյանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով, Սերգեյ Սարգսյանը պարտվեց🎥
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարը։
Այսօր` մայիսի 12-ին, պայքարն են սկսել ազատոճային ըմբիշները։
Հայաստանի ներկայացնող ըմբիշներից Լյովա Գևորգյանը (125 կգ) մեկնարկային գոտեմարտում որակավորման փուլում 11:0 հաշվով ջախջախեց Գենադի Կուդինովիչին (Գերմանիա)։ Գոտեմարտն ավարտվեց նախատեսվածից շուտ։
1/8 եզրափակիչում Գևորգյանը մրցելու է Դեն Չժիվեյի դեմ։ 36-ամյա չինացի ըմբիշն ԱԱ-2018-ի արծաթե մեդալակիր է։
Պայքարն սկսեց նաև Սերգեյ Սարգսյանը (97 կգ), սակայն նույն` 0:11 հաշվով զիջեց Չինաստանի ներկայացուցիչ Ավուսայման Խաբիլային։
Հավելենք, որ Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ դուրս եկած ըմբիշներն ու բրոնզե մեդալակիրների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Լյովա Գևորգյան, Սերգեյ Սարգսյան, Օլիմպիական_խաղեր