Սպերցյանի ծառանություններն առաջարկել են իտալական անվանի ակումբին
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններն առաջարկել են «Լացիոյին», այդ մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա ֆուտբոլիստին հռոմեական ակումբում դիտարկում են` որպես Լուիս Ալբերտոյի հավանական փոխարինողի։ Ալբերտոն, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է Կատարը ներկայաղնող «Ալ Դուհայիլի» կազմում։
Ամեն դեպքում, Սպերցյանը «արծիվների» նախագահ Կլաուդիո Լոտիտոյի ու սպորտային տնօրրեն Անջելո Մարիանիի համար դեռ միայն այլընտրանքային տարբերակ է։
Ավելի վաղ «Լացիոյի»` Սպերցյանի հանդեպ հետաքրքրության մասին հայտնել էր նաև Transfermarkt-ը։
Հայ ֆուտբոլիստն ավարտված 2023/24 մրցաշրջանում 33 խաղում խփել է 11 գոլ, կատարել 7 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անջելո Մարիանի, Էդուարդ Սպերցյան, Լացիո, Կլաուդիո Լոտիտո, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ