Սպարտակը խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Նապոլիին🎥
Եվրոպա լիգայի 2-րդ տուրում «Նապոլին» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Մոսկվայի «Սպարտակի» դեմ։
Հանդիպման մեկնարկից անցել էր ընդամենը 13 վայրկյան, երբ Էլիֆ Էլմասը բավական անսպասելի առաջ մղեց «Նապոլիին»։
Խփած գոլից հետո էլ Լուչիանո Սպալետիի թիմն ավելի լավ տեսք ուներ, և 20-րդ րոպեին Մատեո Պոլիտանոն նույնիսկ կարող էր կրկնապատկել նեապոլիտանցիների առավելությունը, սակայն «Սպարտակի» դարպասապահ Ալեքսանդր Մաքսիմենկոն փրկեց մոսկովյան ակումբին։
29-րդ րապեին շրջադարձային իրադարձություն եղավ խաղադաշտում. կոպիտ խաղի պատճառով դաշտից հեռացվեց «Նապոլիի» եզրային պաշտպան Մարիո Ռույը։
Այդ դրվագից հետո խաղը մասամբ հավասարվեց, սակայն նախքան ընդմիջման գնալն այլևս գոլեր չտեսանք։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից «Սպարտակի» ֆուտբոլիստները միանգամից տիրեցին նախաձեռնությանը` փորձելով օգտագործել քանակական առավելությունը, ինչն էլ արագ տվեց իր արդյունքը, քանի որ 53-րդ րոպեին Քուինսի Պրոմեսը խփեց պատասխան գնդակը։
Հյուրերը հաշիվը հավասարեցնելուց հետո էլ շարունակում էին ճնշել մրցակցին, սակայն միայն 81-րդ րոպեին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. բազմաքայլ գորհն եզրափակեց Միխայիլ Իգնատովը։
Հատկանշական է, որ Ռուի Վիտորիայի սաները հաշվի մեջ առաջ անցնելուց վայրկյաններ առաջ նույնպես մնացին 10 հոգով. Մաքսիմիլիանո Կոֆրին, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։
Նույնիսկ կարմիր քարտը չընկճեց ռուսական ակումբին, քանի որ 90-րդ րոպեին Պրոմեսն իր անվան դիմաց դուբլ գրանցեց, իսկ հաշիվը դարձավ արդեն 3:1։
Խաղավարտին մոտ` 90+4-րդ րոպեին, Վիկտոր Օսիմենը կրճատեց հաշիվը, սակայն «Նապոլիի» ֆուտբոլիստներին անել ավելին չհաջողվեց։
Այսպիսով, «Սպարտակը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ։
Այս խմբի մյուս խաղում նույնպես խոշոր անակնկալ է գրանցվել. լեհական «Լեգիան» 1:0 հաշվով հաղթել է «Լեսթերին»։
Երկրորդ տուրից հետո C խումբն ունի հետևյալ տեսքը.
- «Լեգիա» – 6 միավոր
- «Սպարտակ Մոսկվա» – 3 միավոր
- «Նապոլի» – 1 միավոր
- «Լեսթեր» – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Էլիֆ Էլմաս, Լեգիա, Լեսթեր, Լուչիանո-Սպալետի, Մարիո Ռույ, Միխայիլ Իգնատով, Նապոլի, Ռուի Վիտորիա, Սպարտակ, Սպարտակ-Մոսկվա, Վիկտոր Օսիմեն, Քուինսի Պրոմես