Սպարտակ – Լայցպիգ հանդիպումը, հնարավոր է, կայանա Երևանում
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի «Սպարտակ Մոսկվա» – «Լայպցիգ» դիմակայության պատասխան հանդիպումը, հնարավոր է, անցկացվի Երևանում։
Ինչպես տեղեկացնում է ռուս ինսայդեր Իվան Կարպովը, «Սպարտակի» նախկին բաժնետեր Ջևան Չելոյանցը դիմել է մոսկովյան ակումբի ղեկավարությանը` առաջարկելով հանդիպումն անցկացնել Երևանում։
Նշվում է` «Սպարտակը» նույնպես չի բացառել, որ այդ հանդիպումը կանցակացվի Երևանում։
Հավելենք, որ «Սպարտակ» – «Լայպցիգ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին։
Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով եվրոպական գրեթե բոլոր երկրները փակել են իրենց օդային սահմանը Ռուսաստանի հետ և չեն իրականացնում չվերթներ դեպի այդ երկիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Լայպցիգ, Ջևան-Չելոյանց, Սպարտակ-Մոսկվա