Պաշտոնական․ Եվս երկու ակումբ դուրս եկան Սուպերլիգայից
Ինչպես արդեն տեղյակ եք, Սուպերլիգայի գաղափարի իրագործումը պաշտոնապես դադարեցվեց, իսկ մրցաշարի հիմնադիր-ակումբները հերթով սկսում են դուրս գալ դրա կազմից։
Առաջինը մրցաշարից դուրս եկավ «Մանչեսթեր Սիթին», որին էլ հետևեցին անգլիական մյուս բոլոր ակումբները՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Չելսին» և «Լիվերպուլը»։
Քիչ առաջ «Ատլետիկո Մադրիդը» և «Ինտերը» նույնպես պաշտոնապես հաստատեցին, որ լքում են Սուպերլիգայի շարքերը։ Այդ մասին ակումբներն իրենց պաշտոնական կայքերում հայտարարություն են տարածել։
Այսպիսով, Սուպերլիգայի շրջանակում մնացին «Յուվենտուսը», «Միլանը», «Ռեալն» ու «Բարսելոնան»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Ինտեր, Սուպերլիգա