Սուարեսն ու Կավանին կրկին ուրուգվայական նավի ղեկին են🎥
Լատինական Ամերիայի՝ ԿՈՆՄԵԲՈԼԻ-ի գոտում կայանում են 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրի հանդիպումները, որի շրջանակում Ուրուգվայի հավաքականը հյուրընկալվելիս 0։3 հաշվով վստահ հաղթանակ տարավ Կոլումբյաի հավաքականի նկատմամբ։
Օսկար Տաբարեսի սաների կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրին Լուիս Սուարեսն ու Էդինսոն Կավանին, ովքեր աչքի ընկան մեկական անգամ, իսկ խաղի վերջակետը դրեց «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը:
Այս հաղթանակից հետո Ուրուգվայի հավաքականը վաստակեց 6 միավոր և 10 թիմերի պայքարում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ Կոլումբիան 4 միավորով 7-րդն է։
# ԱԱ-2022, Դարվին Նունյես, Էդինսոն Կավանի, Էդինսոն-Կավանի, Լուիս-Սուարես, Կոլումբիայի հավաքական, ԿՈՆՄԵԲՈԼ, Ուրուգվայի հավաքական, Օսկար Տաբարես