Սոնգ․ «Ինձ ասացին, որ քիչ եմ խաղալու, բայց թքած ունեի, քանի որ դառնալու էի միլիոնատեր»
«Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ալեքս Սոնգը պատմել է, թե 2012 թվականին ինչու է տեղափոխվել կատալոնական ակումբ։
«Շատ ֆուտբոլիստները ծախսում են ավելի շատ, քան կարող են։ Ես «Արսենալում» անցկացրել եմ ութ տարի, սակայն սկսել եմ լավ ապրել միայն վերջին չորս տարում, քանի որ աշխատավարձս կտրուկ բարձրացավ, սակայն այդ ժամանակ էլ հասկացա, թե որքան անիմաստ գումար եմ վատնել։
Երբ նոր էի տեղափոխվել «Արսենալ» շաբաթական վաստակում է 15 հազար ֆունտ։ Ես շատ երիտասարդ էի և ոգևորված։ Ես ցանկանում է շփվել հայտնի մարդկանց հետ, գնել այն ամենը, ինչ ցանկանում էի և կազմակերպել խելահեղ խնջույքներ։
Ես գնում էի մարզումներին և տեսնում էի Թիերի Անրիին, ով մարզմանը ժամանում էր շքեղ մեքենայով։ Ես ինքս ինձ ասացի, որ նույնպես ուզում եմ ցանկացած գնով հասնեմ այդ ամենին։
Մի օր գնացի ավտոսալոն, ստորագրեցի բոլոր փաստաթղթերը և վճարեցի բոլոր անհրաժեշտ վճարները։ Ես ունեցա այն նույն մեքենայից, ինչ Անրին, սակայն երդվում եմ՝ երկու ամիս անց ստիպված եղա հետ վերադարձնել այն, քանի որ ողջ գումարս ծախսում էի բենզինի վրա։
Ես նրանց ասացի․ «Տվե՛ք ինձ «Տոյոտա»։ Այդ մեքենան ինձ համար անչափ թանկ է»։ Երբ ես կրկին գնացի մարզման, Անրին ինձ հարցրեց, թե ո՞ւր է իմ մեքենան։ Ես նրան պատասխանեցի, որ չեմ համապատասխանում այդ մեքենայի մակարդակին, այն շատ բարձր է ինձ համար։
«Արսենալում» անցկացրած տարիներին ես չէի կարողանում խնայել նույնիսկ 100 հազար ֆունտ, իսկ մարդիկ մտածում էին, թե միլիոնատեր եմ, և երբ «Բարսելոնան» ինձ պայմանագիր առաջարկեց՝ և տեսնելով, թե որքան պետք է վաստակեմ, մեկ վայրկյան անգամ չմտածեցի։ Այդ պահին միայն մտածեցի, որ իմ կինն ու երեխաները պետք է ապրեն բարեկեցիկ կյանքով, երբ ավարտեմ կարիերաս։
Ես հանդիպեցի «Բարսայի» սպորտային տնօրենի հետ։ Նա ինձ ասաց, որ ես քիչ եմ հայտնվելու դաշտում, սակայն ես թքած ունեի, քանի որ գիտեի, որ դառնալու էի միլիոնատեր»,- նշել է Սոնգը Instagram-ի ուղիղ եթերում։
# Ալեքս Սոնգ, Արսենալ, Բարսելոնա, Թիերի Անրի