Սկանդալ Լա լիգայում. Մրցավարը Ռեալի գրոհի ժամանակ ազդարարեց հանդիպման ավարտը` չարձանագրելով Բելինգհեմի գոլը 🎥
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
Հանդիպումը սկանդալային ավարտ ունեցավ։ 90+9-րդ րոպեին «արքայական» ակումբին հաջողվեց երրորդ գնդակն ուղարկել «չղջիկների» դարպասը, սակայն անկյունայինի խաղարկումից հետո գրոհի երկրորդ տեմպի ժամանակ գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն հնչեցրել էր եզրափակիչ սուլիչը` չարձանագրելով Ջուդ Բելինգհեմի գոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Խեսուս Խիլ Մանսանո, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, Վալենսիա