Սկալոնի. «Լաուտարոն պարգևել է և դեռ կպարգևի մեզ շատ երջանիկ պահեր»

Սկալոնի. «Լաուտարոն պարգևել է և դեռ կպարգևի մեզ շատ երջանիկ պահեր»

04/12/2022 - 11:54

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Ավստրալիային։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին` խոսելով հատկապես թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեդի մասին.

«Դժվար խաղ էր. մրցակիցը մեծ ճնշում էր գործադրում, ինչը հատկապես իր ազդեցությունն ունեցավ առաջին խաղակեսում։

Ընդմիջմանը որոշ վերադասավորումներ կատարեցինք և կարծում եմ, որ թիմը վերջին րոպեներին արժանի չէր նման դժվարությունների բախվելուն։ Պետք է ավելի շուտ մեծացնեինք հաշվի տարբերությունը։

Մենք լավ պահեր ունեինք, որպեսզի հանդիպման ելքն ավելի շուտ վճռեինք և խաղավերջում չունենայինք խնդիրներ, սակայն ֆուտբոլում երբեմն լինում են այնպիսի դեպքեր, երբ ստիպված ես մարտնչել մինչև արյան վերջին կաթիլը։

Լաուտարո Մարտինեսը մեզ շատ է փրկել։ Լաուտարոն պարգևել է և դեռ կպարգևի մեզ շատ երջանիկ պահեր։ Խուլիան Ալվարեսը հիասքանչ տեսք ուներ և վստահ եմ, որ Լաուտարոն նույնպես հանդես կգա բարձր մակարդակով»,- նշել է 44-ամյա մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ Ավստրալիայի հավաքականի դեմ խաղում Լաուտարոն փոխարինման դուրս եկավ 71-րդ րոպեին և մի քանի անգամ կարող էր դառնալ գոլի հեղինակ, սակայն վրիպեց նպաստավոր դիրքերից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023