Սլավիկ Գալստյանը ջախջախիչ հաղթանակ տոնեց` նվաճելով Փարիզ-2024-ի ուղեգիր 🎥
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Սլավիկ Գալստյանը (67 կգ), հաղթելով մեկնարկային գոտեմարտերում, դուրս էր եկել կիսաեզրափակիչ, սակայն 3:5 հաշվով պարտվեց ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովին։
26-ամյա ըմբիշը հնարավորություն ստացավ գոտեմարտել բրոնզե մեդալի համար, սակայն, ցավոք, 0:8 հաշվով պարտվեց այս քաշային կարգի օլիմպիական գործող չեմպիոն իրանցի Մոհամադռեզա Գերայիին։
Այդ գոտեմարտից հետո էլ Գալստյանը Փարիզում 2024 թ. ամռանը կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրի համար հատուկ գոտեմարտում մրցեց Ամանթուր Իսմայիլովի (Ղրղզստան) դեմ և որևէ շանս չտվեց մրցակցին` ընդմանը 1 րոպեում ջախջախելով 8:0 հաշվով։
Այսպիսով, Սլավիկ Գալստյանը նվաճեց Փարիզ-2024-ի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Սլավիկ Գալստյան