Սիմոնե Ինձագին մերժել է Լացիոյի նոր առաջարկը
Իտալական «Լացիոն» մտադիր է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport պարբերականը, ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն անձամբ է ներկա գտնվել բանակցություններին։
Սակայն Սիմոնեն մերժել է առաջարկը․ նրան դուր չի եկել նոր պայմանագրի ֆինանսական հատվածը։ Հայտնի է, որ մարզչին առաջարկել են տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձ և բոնուսներ, եթե ակումբը մրցաշրջանը եզրափակի լավագույն քառյակում։
Կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել հաջորդ տարի։
Այս պահի դրությամբ «Լացիոն» զբաղեցնում է Ա սերիայի 8-րդ հորիզոնականը՝ 4-րդ հորիզոնականում գտնվող «Ռոմային» զիջելով ընդամենը 3 միավոր։
# Լացիո, Կլաուդիո Լոտիտո, Ռոմա, Սիմոնե Ինձզագի