Սիթին վստահ է, որ որոշ ակումբներ դադավդրություն էին պատրաստում իրենց դեմ
Ինչպես գիտեք, օրեր առաջ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը բավարարեց «Մանչեսթեր Սիթիի» բողոք-հայցը՝ չեղարկելով «քաղաքաբնակների» եվրագավաթային արգելքը, որը սահմանել էր ՈՒԵՖԱ-ն սույն թվականի փետրվարին՝ ֆինանսական Fair-play-ի կանոնները խախտելու համար։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը դժգոհ է մնացել այն փաստից, որ Պրեմիեր լիգայի որոշ ակումբներ դիմել են Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան՝ պահանջելով, որ լսումների ժամանակ անկախ ամեն ինչից «քաղաքաբնակներին» զրկեն եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սույն թվականի մարտին ԱՊԼ-ի 8 ակումբներ, իրոք, դիմել են CAS, որպեսզի «Սիթիի» բողոք-հայցը մերժվի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթիում» վստահ են, որ այդ ամենի նախաձեռնողը եղել է «Արսենալը», ինչն առաջացրել է մանկունյական ակումբի դժգոհությունը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերին «Արսենալի» գլխավոր մարզիչ դարձավ Միկել Արտետան, ով 2016-2019 թթ․ աշխատել է հենց «Մաչեսթեր Սիթիում»՝ որպես Պեպ Գվարդիոլայի ասիստենտ։
# CAS, ԱՊԼ, Արսենալ, Մանչեսթեր-Սիթի, Միկել Արտետա, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա