Սերխիո Ռեգիլոնը զվարճալի հողաթափերով բակից բակ բադմինթոն է խաղում?
Ինչպես գիտեք, կորոնավիրուսի պատճառով ողջ եվրոպական ֆուտբոլը դադարեցվել է անորոշ ժամանակով, իսկ թիմերից շատերը կարանտինի մեջ են։
Բավականին զվարճալի է անցկացնում «Սևիլիայի» եզրային պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին»։ 23-ամյա Instagram-ի stories բաժնում տեսահոլովակ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է պաշտպանը իր տան բակից կողքի բակում գտնվող ինչ-որ մեկի հետ բադմինթոն խաղում։ Հատկապես աչք է զարնում երիտասարդ ֆուտբոլիստի զվարճալի հողաթափերը։
# կորոնավիրուս, Ռեալ Մադրիդ, Սերխիո Ռեգիլոն, Սևիլիա