Սերխիո Ագուերոն, հնարավոր է, ավարտի կարիերան
«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հետագա կարիերան վտանգված է` սրտի հետ խնդիրների հետ կապված։
Ինչպես տեղեկացնում է AS-ը` հղում կատարելով Catalunya Radio-ին, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ արգենտինացի ֆուտբոլիստի սրտի խնդիրները սպասվածից ավելի լուրջ են։
Աղբյուրի փոխանցմամբ` 33-ամյա ֆուտբոլիստին բժիշկները տեղյակ են պահել, որ, հնարավոր է, նա չկարողանա այլևս շարունակել կարիերան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում կայացած «Բարսելոնա» 1:1 «Ալավես» հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում Սերխիո Ագուերոն իրեն վատ է զգացել, ինչից հետո փոխարինվել է։
Հետագայում կատալոնական ակումբը պաշտոնական հայտարարություն տարածեց, որ արգենտինացի հարձակվողը փոխարինվել է հաճախասրտության` տախիկարդիայի պատճառով։
Ըստ նախնական տեղեկությունների` Ագուերոն շարքից դուրս է մնացել նվազագույնը 3 ամսով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալավես, Բարսելոնա, Լա-լիգա, Սերխիո-Ագուերո